Այս փառատոնի շրջանակում Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը արժանացել է ժյուրիի գլխավոր մրցանակին:
Ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը 2022-ի նոյեմբերին «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակն է նվաճել Ասիա-խաղաղoվկիանոսյան տարածաշրջանի երկրների կինոակադեմիայի ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում:
«Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ է, ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյան, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմը տեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա: