USD389.76EUR406.4RUB3.79

Նոր ամբուլատոր շենքեր կկառուցվեն 23 համայնքներում

Կառավարության կողմից ընդունվել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշումը: 2023-2026թթ․ ընթացքում նախատեսվում է արդիականացնել ՀՀ մարզերում գործող և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների շենքերը։ Առողջապահության նախարարությունը գրությամբ դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ բժշկական կազմակերպությունների համար նոր շենքերի կառուցման նպատակով համապատասխան հողամասերի հատկացման գործընթացը մարզպետարանների հետ կազմակերպելու խնդրանքով։ Անհրաժեշտություն է առաջացել 23 համայնքներում կառուցվող նոր ամբուլատոր շենքերին հատկացնել հողամասեր: Նախատեսվում է ընդունել Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Գավառ, Ճամբարակ, Ախուրյան,Նոյեմբերյան, Գորիս, Արտաշատ համայնքների մի շարք անշարժ գույքերի նվիրաբերությունը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ