Համաձայն Crunchbase-ի տվյալների, կոլումբիական Yuno ֆինտեխ ընկերությունը փակել է A Series 25 միլիոն դոլար արժողությամբ փուլը: Դրա գնահատումը հասել է $150 մլն-ի, փուլը գլխավորել է DST Global Partners-ը` Andreessen Horowitz-ի, Tiger Global Management-ի, Kaszek Ventures-ի և Monashees-ի մասնակցությամբ: Գումարը կօգտագործվի Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի առանցքային շուկաներում Yuno-ի ներկայության ամրապնդման համար, մինչդեռ ընկերությունը շարունակում է բարելավել իր արտադրանքը: Պլատֆորմը հեշտացնում է վճարման գործընթացը բազմազգ ընկերությունների համար, ինչպիսիք են McDonald’s-ը, Rappi-ն, Avianca-ն և inDrive-ը՝ առաջարկելով վճարումների կազմակերպման միասնական համաշխարհային մատակարար: