Փորձել ենք գնահատել 2023-ին Ադրբեջանի էներգակիրների ազդեցությունը ԵՄ քաղաքականության վրա, վերլուծել ենք ԵՄ շուկայում ադրբեջանական գազի և նավթի տեսակարար կշիռը, նախորդ տարիների համեմատ 2023թ. հիմնական ցուցանիշների դինամիկան։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միայն 2023-ին Ադրբեջանը ԵՄ-ին մատակարարած նավթի և գազի դիմաց ստացել է շուրջ 20 մլրդ դոլար, ինչը զուտ ֆինանսական տեսանկյունից հսկայական ցուցանիշ է։ Օրինակ՝ այն ավելի քան 5 անգամ գերազանցում է 2024թ. Ադրբեջանի ռազմական բյուջեն՝ շուրջ 3,8 մլրդ դոլար, կամ 14 անգամ ավելի է 2024թ. ՀՀ ռազմական բյուջեից՝ շուրջ 1,4 մլրդ դոլար։
🔗 Ամբողջական հրապարակմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝