Սարքը պարունակում է 80 լազեր, որոնք ձևավորոմ են վերածնվող ֆոլիկուլներ, հիմնվելով ֆոտոբյումոդուլյացիայի վրա, որը խթանում է կենսաքիմիական ռեակցիան, ճառագայթող լույսը եւ լազերը ուղղակիորեն սկսում է աշխատել գլխամաշկի վրա: Մշակողները որոշել են ականջակալների դիզայնը վերցնել իրենց՝ ճաղատության դեմ պայքարող սարքի համար, օգտագործողներին առավելագույն հարմարավետություն ապահովելու եւ օրվա ցանկացած պահի լազերային թերապիա անցնելու հնարավորություն: Սարքն ունի ցուցիչ, որը միանում է միայն գլխի վրա դնելիս: Բացի այդ, նա կարող է որոշել ճաղատության հետեւանքով տուժած գոտիները եւ կենտրոնանալ դրանց վրա՝ արդյունավետությունը բարելավելու եւ էներգիայի սպառումը նվազեցնելու համար, մեծացնելով մարտկոցի ժամկետը: Սարքը բջջային հեռախոսով միացնելով, օգտվողները կարող են կարգավորել թերապիայի տեւողությունը, հետեւել մազերի ֆոլիկուլների վերականգնմանը եւ ընտրել տարբեր ռեժիմներ եւ բուժման տեսակներ: