Հայաստանի բուհերը շարունակում են պահպանել իրենց դիրքերը խոշոր հարկ վճարողների ցանկում։ 2023թ-ի արդյունքներով` այդ ցուցակից դուրս է մնացել Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, իսկ մյուսների վճարած հարկերի ծավալները հետևյալն են․
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունները 2023թ-ին 2022թ-ի համեմատ պետբյուջե են փոխանցել 1,4%-ով ավելի շատ գումարներ՝ ֏12,5 մլրդ։
2023թ-ին առաջին 5 հորիզոնականներում են
Երևանի Միխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը,
Երևանի պետական համալսարանը,
Հայաստանի Ամերիկյան համալսարան հիմնադրամը,
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, որոնք պետբյուջե են փոխանցել համապատասխանաբար ֏3,05 մլրդ, ֏2,8 մլրդ, ֏1,5 մլրդ, ֏937 մլն և ֏794 մլն, իսկ Երևանի Միխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը 2023թ-ին 2022թ-ի համեմատ 2,3%-ով քիչհարկ է վճարել։ 2023թ-ին 2022թ-ի համեմատ վճարված հարկերի ծավալների անկում դիտվել է նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի ազգային ագրարարային համալսարանի պարագայում համապատասխանաբար՝ 13%-ով և 2%-ով։ Վճարած հարկերի ծավալների զգալի աճ՝ 24%, գրանցել է Երևանի «Հայբուսակ» համալսարանը, որը 2023թ-ին պետբյուջե է վճարել մոտ ֏416 մլն-ի հարկ։