Մինչեւ 2026թ. կենսաչափական վճարների ծավալն աշխարհում կհասնի 5,8 տրիլիոն դոլարի և 3 միլիարդ մարդ կօգտվի դրանից: Եթե Ռուսաստանում հիմնական խաղացողը Սբերն ու պետությունն են, ապա Ամերիկայում դա JPMorgan-ն է:
Հաջորդ տարվա սկզբին բանկը պլանավորում է ԱՄՆ մանրածախ առեւտրով զբաղվողների համար ծառայության մեկնարկը, որը հաճախորդներին թույլ կտա գնումներ կատարելիս սկանավորել իրենց ափերը կամ դեմքերը:
Մարդիկ զգույշ են կենսաչափական վճարումների առումով, իսկ մանր բիզնեսը դեռ շատ դրդապատճառ չունի փող ծախսելու նոր տեխնոլոգիաների ներդրման վրա: Մոտիվացնելու համար JPMorgan-ը խոստանում է մշակել ունիվերսալ սարք, որը համատեղում է վճարումների բոլոր հնարավոր տեսակները, ներառյալ կենսաչափությունը:
Բանկի հիմնական մրցակիցներն այս ոլորտում MasterCard եւ VISA վճարային համակարգերն են, որոնք նույնպես ակտիվորեն աշխատում են կենսաչափական վճարների մասսայականացման վրա: