Իսպանական կարգավորիչները Worldcoin-ից պահանջել են դադարեցնել գործունեությունը երկրում՝ օգտատերերի գաղտնիության հնարավոր խախտումների պատճառով: Worldcoin-ի հիմնադիրներից մեկը OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանն է: Ստարտափը սկանավորում է օգտատերերի աչքերը՝ օգտագործելով մետաղական գունդ, իսկ դրա դիմաց նրանք ստանում են թվային ID և կրիպտոարժույթ։ Անձնական տվյալների պաշտպանության իսպանական գործակալության (AEPD) հրամանի համաձայն՝ Worldcoin-ը պետք է դադարեցնի երկրում անձնական տվյալների հավաքագրումն ու մշակումը, ներառյալ արդեն ստացվածները։ Արգելքը կարող է տևել մինչև երեք ամիս։
Գործակալության հաղորդագրության մեջ ասվում է, որ ընկերությունը բազմաթիվ բողոքներ է ստացել: Հաղորդվում է, որ այն հավաքել է անձնական տեղեկություններ անչափահասներից և թույլ չի տվել մարդկանց չեղարկել տվյալների տրամադրման համաձայնությունը:
«AEPD-ն այսօր շրջանցում է ԵՄ օրենսդրությունն իր գործողություններով, որոնք սահմանափակվում են ոչ թե ընդհանուր առմամբ ԵՄ-ով, այլ Իսպանիայով, և տարածում է մեր տեխնոլոգիայի վերաբերյալ ոչ ճշգրիտ և ապակողմնորոշիչ պնդումներ ամբողջ աշխարհում»,- Worldcoin տվյալների պաշտպանության մասնագետ Ջաննիկ Պրեյվիսը: