USD389.76EUR406.4RUB3.79

Apple Vision Pro-ն առաջին անգամ օգտագործվել է վիրահատության ժամանակ

Լոնդոնի Cromwell Hospital-ը կատարել է ողնաշարի երկու վիրահատություն՝ օգտագործելով նոր թողարկված Apple Vision Pro ականջակալը: Ճիշտ է, ոչ թե իրենք՝ վիրաբույժներն էին VR ակնոցներով, այլ բուժքույրը։ Ներկառուցված eXeX ծրագրաշարի միջոցով թիմը կարողացել է առանց վիրահատարանից դուրս գալու փաստաթղթերը և ընթացակարգի հետ կապված այլ տեղեկություններ դիտել: Սա առաջին դեպքը չէ, երբ բժշկական հաստատություններում կիրառվում են վիրտուալ իրականության գործիքներ։ Տարիներ շարունակ VR-ով միացված սիմուլյացիաներն օգնել են բժիշկներին նախապատրաստվել բժշկական պրոցեդուրաներին, նմանակել վիրահատությունները և այլ բուժում: Որոշ դեպքերում տեխնոլոգիան նույնիսկ թույլ է տալիս հիվանդներին նայել իրենց մարմնին և բուժման տարբերակներին: Այն լայն կիրառություն է գտել նաև բժշկական կրթության մեջ։

Apple-ն իր վերջին մամուլի հաղորդագրությունը նվիրել է Vision Pro-ի բժշկական հավելվածներին: Ի տարբերություն այլ ականջակալների, Vision Pro-ն հագեցած է տեսախցիկներով, որոնք թույլ են տալիս օգտվողներին տեսնել իրենց շրջապատը: Բժշկական կիրառությունների առումով սա կարող է ականջակալին առավելություն տալ իր մրցակիցներից:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ