Ռուսաստանի Դաշնության առևտրաշրջանառությունը մերձավոր արտերկրի ասիական երկրների հետ 2023 թվականին աճել է ռեկորդային 7%-ով և հասել 56,2 մլրդ դոլարի (մեկ տարի առաջ 52,5 մլրդ դոլար), որից առաջատարները՝ Ղազախստանը, Ուզբեկստանը և Հայաստանը: $26 մլրդ, $9,9 մլրդ եւ $7,3 մլրդ համապատասխանաբար։ Թեև Ղազախստանը մնացել է Ռուսաստանի հետ առևտրի առաջատարը, նրա մասնաբաժինը ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ նվազել է 50%-ից մինչև 46%: Ուզբեկստանը 2022 թվականի համեմատ ավելացրել է Ռուսաստանի Դաշնության հետ ապրանքաշրջանառությունը 5,4 տոկոսով, Հայաստանը՝ 1,4 անգամ։ Ռուսաստանի հետ առևտրի առաջատարների հնգյակը եզրափակում են Ադրբեջանը (4,4 միլիարդ դոլար, ինչը 18 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ) և Ղրղզստանը (2,9 միլիարդ դոլար, ինչը 17 տոկոսով պակաս է 2022 թվականի համեմատ): Ուզբեկստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար ձեռք բերված ծավալները պատմական առավելագույնն են, և ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ նրանց մասնաբաժինը միասին կազմել է 38% (նախորդ տարի այն կազմել է 33%)։ Տաջիկստանը նույնպես ռեկորդ է սահմանել՝ այդ ցուցանիշը 2,7%-ով հասցնելով մինչև 1,7 մլրդ դոլարի, սակայն Վրաստանի հետ, ինչպես և Ղրղզստանի հետ, ապրանքաշրջանառությունը փոքրացել է (չնայած Վրաստանի հետ ոչ այնքան էական՝ 2,5 մլրդ դոլար, այժմ՝ 2,4 մլրդ դոլար):