USD389.45EUR409.74RUB3.86

ԱՄՆ-ն խստացնում է դեպի Չինաստան չիպերի արտահանման կանոնները

Բայդենի կառավարությունը անցյալ շաբաթ վերանայել է կիսահաղորդիչների արտահանման կանոնները` Չինաստանի համար ամերիկյան AI չիպերը և չիպերի արտադրման սարքավորումները դարձնելով դժվարհասանելի: Իրականում նման քայլերի արդյունքում տուժում են ոչ միայն չինական ընկերությունները, այլև ամերիկյան այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Nvidia-ն և AMD-ն: 

ԱՄՆ-ի այսպիսի քայլերի պատճառը, թերևս, կարող է լինել այն, որ Չինաստանը ցանկանում է գերազանցել ԱՄՆ-ին AI ոլորտում, իսկ նպատակը`Չինաստանին զրկելը նորագույն չիպեր ձեռք բերելու կամ արտադրելու հնարավորություններից` ելնելով ազգային անվտանգության խնդիրներից: Իրականում այս ոլորտում Չինաստանը դեռևս շատ հետ է ԱՄՆ-ից, չունի այնպիսի գիգանտներ, ինչպիսք են Microsoft-ը, Google-ը, Amazon-ը կամ առաջադեմ լեզվական մոդելներ, ինչպիսիք են OpenAI-ը և Google’s Gemini-ին: Թեև Չինաստանը փորձում է զարգացնել չիպերի տեղական արտադրությունը, սակայն միևնույն է չինական AI մշակողները հիմնականում ապավինում են արտասահմանյան, մասնավորապես` ամերիկյան ընկերություններին և սարքավորումներին: Դա Չինաստանին դարձնում է խոցելի: 

Չինաստանը, սակայն, լիովին զրկված չէ AI ոլորտում մրցակցային դառնալու հնարավորությունից: Հետազոտությունները ցույց են տալիս, որ թոփ AI մասնագետներ պատրաստելու հարցում Չիանստանը առաջ է անցել ԱՄՆ-ից: Սա ապագայում խոստումնալից հեռանկարներ է բացում Չինաստանի համար: 

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ