Մարտի 30-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել Fastex-ի կողմից անցկացվող՝ Web3 ոլորտի երրորդ հանդիպումը, որը ftNFT ֆիջիթալ սփեյսում միավորել էր բազմաթիվ մասնագետների, պատվավոր հյուրերի և կրիպտոէնտուզիաստների:
Հանդիպումը մեկնարկել է թեմատիկ ելույթներով, որոնց շրջանակում անդրադարձ է եղել կրիպտոարժույթների իրավական կարգավորումներին, հնարավոր խաբեություններին, օգտատերերի իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և այլն:
Fastex-ի իրավական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը խոսել է Web3-ում իրավական և կարգավորող միջոցների կիրառման մասին, ներկայացրել բլոկչեյնի անվտանգության ապահովման գործընթացում հիմնական մարտահրավերները:
Hoory-ի համահիմնադիր և Ucraft-ի տնօրեն Գև Բալյանն անդրադարձել է ապակենտրոնացված աշխարհում հաջողակ բիզնեսի ստեղծման և առաջխաղացման հնարավորություններին: Այս համատեքստում նա ներկայացրել է Dream Factory-ն, որը հեղափոխական հարթակ է առցանց ձեռնարկատիրության համար: Գ․ Բալյանի խոսքով՝ Dream Factory-ն տալիս է առցանց բիզնեսի զարգացման և մրցակցային առավելությունների ձևավորման լավագույն բանաձևը, ինչով էլ յուրահատուկ է և պահանջված:
Հաջորդիվ, արդեն իսկ ձևավորված ավանդույթին համապատասխան, կայացել է պանելային քննարկում, որին մասնակցել է նաև կիբերանվտանգության ծառայություններ մատուցող Hexens.io ընկերության համահիմնադիր Սիփան Վարդանյանը։ Վերջինս իր ելույթում խոսել է գրագետ և անվտանգ կրիպտոհամայնքի ստեղծման մասին և կարևորել այդ գործընթացում նմանատիպ հանդիպումների շարունակական անցկացումը:
Այնուհետև ծավալված հարցուպատասխանի ընթացքում ներկաները խոսնակներին են ուղղել իրենց հուզող հարցերը, օգտակար տեղեկատվություն ստացել կրիպտոդրամապանակների անվտանգության վերաբերյալ և իրազեկվել ուսուցողական աղբյուրների մասին, որոնք անհրաժեշտ են ոլորտում առաջին քայլերն անող մարդկանց:
Fastex-ը հաստատակամ է շարունակելու է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը, որոնք միտված են իրազեկ և գրագետ կրիպտո համայնքի ձևավորմանը Հայաստանում: Հանդիպումներին միանալու համար հետևե՛ք Fastex Armenia և ftNFT.am պաշտոնական էջերին: