Ժամեր առաջ Թայվանի Արեւելյան ափին 7,4 բալ ուժգնությամբ խոշոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են Ճապոնիայի կայանները: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Հուալիեն քաղաքից մոտ 18 կմ հեռավորության վրա՝ դեպի հարավ:
Թայվանի կենտրոնական օդերևութաբանական վարչակազմը ցունամի նախազգուշացում է տվել երկրաշարժից հետո:
Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը նաեւ ցունամի նախազգուշացում է տվել Միյաքոիմայի եւ Օկինավա կղզիների համար, նախազգուշացնելով, մինչեւ 3 մետր սպասվող ալիքների մասին: