USD389.76EUR406.4RUB3.79

Google-ը կջնջի բրաուզինգի տվյալներ

Google-ը համաձայնել է ոչնչացնել միլիարդավոր զննարկման (browsing) տվյալներ` դատական հայցը լուծելու համար, որ հարուցվել էր օգտատերերի համացանցային պատմությանը հետևելու համար, մինչ մարդիկ կարծում էին, թե ապահով են դրանից:
Հայցվորների փաստաբանները վնասների փոխհատուցումը գնահատել են 5 միլիարդ դոլարից մինչև 7,8 միլիարդ դոլար: Google-ը չի վճարի գումարը, սակայն օգտատերերը կարող են անհատապես դատի տալ ընկերությանը վնասի փոխհատուցման համար:
Օգտատերերը պնդում են, որ Google-ի վերլուծությունները, քուքիները և հավելվածները թույլ են տալիս Alphabet-ին հետևել մարդկանց, որոնք Google-ի Chrome դիտարկիչը դրել են «Ինկոգնիտո» ռեժիմի վրա, իսկ մյուս բրաուզերները՝ «մասնավոր» զննարկման ռեժիմի:
Հարցի կարգավորումը ենթադրում է, որ Google-ը կհրապարակայնացնի «մասնավոր» զննարկման ժամանակ հավաքվող տվյալների թարմացված տարբերակը: Այն նաև թույլ կտա «Ինկոգնիտո» օգտատերերին հինգ տարով արգելափակել երրորդ կողմի քուքիները:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ