USD389.76EUR406.4RUB3.79

Tesla-ն պատրաստվում է Հնդկաստանում էլեկտրական մեքենաների գործարան հիմնել

Tesla-ն այս ամիս հատուկ թիմ կուղարկի Հնդկաստանտարածքը ուսումնասիրելու և էլեկտրական մեքենաների գործարան ստեղծելու համապատասխան վայր գտնելու համար: Գործարանը կարող է արժենալ 2-3 միլիարդ դոլար: Էլեկտրական մեքենաներ (EV) արտադրող ընկերությունը կենտրոնանալու է Մահարաշտրա, Գուջարաթ և Թամիլ Նադու նահանգների վրա, որտեղ արդեն իսկ կան ավտոմոբիլային կենտրոններ: Դեռևս հունիսին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանդիպել էր Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի հետ և հրավիրել ուսումնասիրելու Հնդկաստանում էլեկտրական մեքենաների ներդրումային հնարավորությունները: Անցյալ ամիս Հնդկաստանը որոշ Էլեկտրական մեքենաների ներմուծման մաքսատուրքերը իջեցրել է այն ավտոարտադրողների համար, որոնք ցանկանում են երեք տարվա ընթացքում ներդնել առնվազն 500 միլիոն դոլար և սկսել ներքին արտադրություն երկրում: Կառավարությունը այսպիսով ցանկանում է խթանել երկրում նորագույն տեխնոլոգիաներով էլեկտրական մեքենաների արտադրությունը: Իսկ Tesla-ի այս ծրագիրը կնպաստի Մոդիի ներքին արտադրությունն ուժեղացնելու ծրագրերին:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ