USD389.76EUR406.4RUB3.79

ԱՄՆ-Չինաստան «չիպային պատերազմի» նոր դաշտը է դարձել ASML-ը

ԱՄՆ-ն մոտական ժամանակում ASML նիդերլանդական ընկերությանը, որը կիսահաղորդիչներ արտադրող ընկերությունների ամենամեծ մատակարարն է, կստիպի կրճատել Չինաստան արտահանման ծավալները և դադարեցնել որոշ սարքավորումների մատակարարումը: Սա մտնում է չիպերի արտադրման Չինաստանի կարողությունը նվազեցնելու ԱՄՆ-ի քաղաքականության մեջ, իսկ ASML-ը չիպերի ստեղծման համար անհրաժեշտ սարքավորումների և իրերի արտադրման ամենախոշոր ընկերությունն է: Այս քայլը կարող է մեծապես ազդել ինչպես Չինաստանի, այնպես էլ հենց ASML-ի վրա` հաշվի առնելով, որ Թայվանից հետո Չնաստանը ASML-ի ամենամեծ շուկան է:
Առաջիկայում պլանավորվում է հանդիպում ԱՄՆ-ի և Նիդերլանդների կառավարության պաշտոնյաների ու ASML-ի ներկայացուցիչների միջև, որի ժամանակ կքննարկվի սպասարկման պայմանագրերի հարցը:
ASML-ի սարքավորումները հաճախ շատ դժվար, երբեմն էլ անհնարին են փոխարինել: Եթե գործարանը զրկվում է այդ պահեստամասերից և սպասարկումից, ինչ-որ պահի այն կարող է պարզապես փակվել և այլևս չիպեր չարտադրել:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ