USD389.76EUR406.4RUB3.79

4000 դոլարով աճել է յուրաքանչյուրիս պարտքը

Պարզվում է, որ թմբկահարվող 8,7% տնտեսական աճի հետ մեկտեղ 2023 թ.-ին Հայաստանում էապես աճել է մեկ շնչի հաշվով պարտքի տեսակարար բեռը: Մասնավորապես, 3600 ԱՄՆ դոլարից այն հասել է 4000 դոլարի:

Պարզ ասած՝ 4000 դոլարով աճել է յուրաքանչյուրիս պարտքը:

Խնդիրը, թերևս, նրանում է, որ Հայաստանում շարունակվում է ՛՛երրորդ աշխարհի՛՛ երկրի տնտեսական քաղաքականություն իրականացվել՝ խարսխված առավելապես առևտի ու ծառայությունների վրա՝ առանց հեռահար ռազմավարական նպատակների, առանց արդյունաբերական հզորությունների ստեղծման ու շուկայի ընդլայնման հեռանկարի (սրա պատճառով է, ի դեպ, որ վերջին տարիներին Հայաստանում կոնվենցիոնալ՝ մեծ էներգետիկան փորձում են փոխարինել փոքրով):

Այսպես, 2023 թ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի կառուցվածքում ամենամեծ աճն արձանագրել է մեծածախ ու մանրածախ առևտուրը:

Ընդ որում, բացասական դինամիկա է դրսևորովել հանքագործական արդյունաբերություն ու բացահանքերի շահագործման , ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտներում:

Այսպիսի ՛՛առնեմ-ծախեմ՛՛ մոդելի գերակայության պայմաններում լիովին տրամաբանական է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում չի իրականացվել որևէ լուրջ ներդրումային ծրագիր, կյանքի չի կոչվել որևէ էական ենթակառուցվածքային նախագիծ:

Գնալով ավելի ու ավելի համեստ հավելյալ արժեք ստեղծող հայաստանյան տնտեսության համար միակ այլընտրանքը պարտքի ավելացումն է՝ իրենից բխող բոլոր անվտանգային ու սոցիալական ռիսկերով:

Ք.գ.դ., պրոֆեսոր Վահե Դավթյան

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ