Ripple-ի գործադիր տնօրեն Բրեդ Գարլինգհաուսն ասել է, որ այս տարի ակնկալում է կրիպտո շուկայի ամբողջ արժեքի կրկնապատկում: Նրա կարծիքով կրիպտոարժույթների շուկայի միասնական շուկայական կապիտալիզացիան այս տարի կգերազանցի $5 տրիլիոնը:
Կրիպտո շուկայի կրկնապատկմանը կնպաստեն մակրո գործոնները, ներառյալ ETF-ները (exchange-traded fund), այսպես կոչված, բիթքոյնի «կիսալինգը» (halving), պահանջարկի մեծացումը: Կրիպտո շուկայի ընդհանուր կապիտալիզացիան ապրիլի 4-ի դրությամբ կազմում էր մոտավորապես 2,6 տրիլիոն դոլար: Եթե շուկան կրկնապատկվի, ապա նոր ընդհանուր կապիտալը կկազմի 5,2 տրիլիոն դոլար: