USD389.45EUR409.74RUB3.86

Ռուսաստանը հաջողությամբ արձակել է «Անգարա-Ա5» հետխորհրդային առաջին տիեզերական հրթիռը

Հինգշաբթի օրը Ռուսաստանը հաջողությամբ փորձարկեց Անգարա-Ա5 տիեզերական հրթիռը Վոստոչնի տիեզերակայանից, որը գտնվում է պետության հեռավոր արևելյան սահմանում` Չինաստանին սահմանակցող Ամուրի շրջանում:

Անգարա-Ա5-ը Ռուսաստանի հետխորհրդային առաջին տիեզերական հրթիռի փորձնական արձակումն էր, որը նպատակ ուներ ընդգծելու Մոսկվայի մեծ տիեզերական ուժ լինելու ձգտումը և «Վոստոչնի» տիեզերակայանի աճող դերը:

Ռուսաստանը Անգարայի նախագիծը սկսել էր 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից մի քանի տարի անց՝ որպես ռուսական արտադրության հրթիռ, որը կապահովի մուտք դեպի տիեզերքառանց Ղազախստանից վարձակալած Բայկոնուր տիեզերակայանի: Հրթիռի առաջին փորձնական թռիչքը տեղի է ունեցել 2014 թվականին, իսկ մյուսը 2020 թվականին, երկուսն էլ Արխանգելսկի Պլեսեցկի տիեզերակայանից՝ Մոսկվայից 800 կմ հյուսիս։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ