USD389.76EUR406.4RUB3.79

ԱՄՆ ՄԶԳ-ն նպաստում է կանանց հզորացմանը Հայաստանում․

Վերջերս, ԿԱՏԱՐԻՆԵ ծրագրի տարբեր փուլերի շրջանավարտներն արդյունավետ հանդիպում ունեցան Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի և Ազգային Ժողովի պատգամավորների հետ:

Ազգային ժողովի փոխնախագահը ողջունեց ծրագրի շրջանավարտներին, շեշտադրեց քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության կարևորությունը, ինչպես նաև ԿԱՏԱՐԻՆԵ ծրագրի դերը Հայաստանի տարբեր ոլորտների և մարզերի նախաձեռնող, փորձառու և ուժեղ կանանց համախմբելու, հաջող ու արդյունավետ քաղաքական կարիերայի համար անհրաժեշտ՝ առաջնորդության հմտություններով նրանց զինելու գործում։

Իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հաջորդեց Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակում քննարկումը՝ ընդդիմադիր «Հայաստան դաշինք»-ի երկու պատգամավորների հետ։ Պատգամավորներ Արփինե Վարդանյանն ու Քրիստինե Վարդանյանը կիսվեցին առաջնորդության իրենց փորձով՝ մանրամասնելով իրենց կուսակցության համալրման ռազմավարությունները և որոշումների կայացման ներառական գործընթացները:


Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ