Apple-ին առերեսվում է ևս մեկ հակամենաշնորհային գործ՝ այս անգամ գրեթե 1 միլիարդ դոլար արժեքով:
Բրիտանական դատարանը հիմնավոր է համարել 1500 iOS արտադրողների մեղադրանքները շուկայում դիրքի չարաշահման և 30 տոկոս անարդար միջնորդավճարի համար:
Միաժամանակ Դատարանը մերժել է Apple-ի բողոքը։ Ընկերությունը պնդել է, որ գործարքները տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս և, հետևաբար, դուրս են եղել Մեծ Բրիտանիայի մրցակցային օրենսդրության շրջանակներից: Դատավարությունը կսկսվի 2025թ.