USD389.76EUR406.4RUB3.79

5 AI միտում, որոնք կարող են փոխել վճարումները և բիզնեսը

Բիզնես ընկերությունների համար արհեստական բանականությունը դարձել է անխուսափելի: Փորձագետները և ոլորտի մարդիկ նշում են հինգ ընդհանուր թրենդներ, թե ինչպես AI կազդի վճարումների և առևտրի վրա:

• Առաջին, գեներատիվ AI (GenAI) կարողությունները հիմնովին փոխակերպել են անհատների և ձեռնարկությունների շփումը համակարգիչների և տեղեկատվության հետ: Օրինակ`լեզվական մոդելները գիտելիքը դարձնում են ավելի հասանելի:

• Երկրորդ, փորձագետները միակարծիք են, որ AI-ի համակարգերը բիզնեսին տալիս են եզակի հնարավորություն արդյունավետության բարձր մակարդակի հասնելու և առկա աշխատանքային հոսքերը ռացիոնալացնելու համար: AI-ը կարող է ավտոմատացնել կրկնվող առաջադրանքները և տվյալները օգտագործել ավելի լավ որոշումներ կայացնելու, աշխատանքային հոսքերը պարզեցնելու և ծախսերը նվազեցնելու համար:

• Երրորդ միտումը AI-ի ներգրավումն է բիզնեսի մեջ: Շատ բիզնես ընկերություններ կան, որ տվյալների հետ աշխատելու մեծ փորձ և զարգացած ինժեներական թիմեր ունեն, որոնք թույլ են տալիս նրանց ինտեգրել AI-ի արդյունքները գոյություն ունեցող բիզնես գործընթացներում՝ նվազագույն շեղումներով: Բայց ընկերությունների ճնշող մեծամասնությունը դա չի անում, և AI համակարգերը արդյունավետ օգտագործելու համար նրանք պետք է լրացնեն այս բացը:

• Չորրորդ, AI-ի ինտեգրումը գործի միայն կեսն է: Խճանկարի մյուս մասը ներառում է ապահովել AI համակարգի կիրառումը իրական բիզնես խնդիր լուծելու համար, և դրա արդյունքների օգտագործելի և կենսունակ լինելը: Այսինքն` կարևոր է ոչ միայն տեխնիկական ճշգրտությունը, այլ նաև արդյունավետությունը: Սա կնպաստի ապագայում AI այնպիսի համակարգերի առաջացմանը, որոնք կունենան իրենց կյանքը և կպահանջեն նվազագույն մարդկային միջամտություն:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ