USD389.76EUR406.4RUB3.79

«Ռոյթերսը նորից ստում է». Իլոն Մասկը հերքում է Tesla-ի հրաժարումը բյուջետային էլեկտրական մեքենա մշակելուց

Իլոն Մասկը, «Reuters-ը նորից ստում է» բառերով հերքել է Tesla-ի հրաժարումը մինչև 25 հազար դոլար արժողությամբ բյուջետային էլեկտրական մեքենա մշակելուց: Նախօրեին գործակալությունը հոդված էր հրապարակել նախագծի կրճատման և դրա վրա աշխատանքները դադարեցնելու մասին անորոշ ժամկետով։ Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հերքել է Reuters-ի տվյալները, թե ընկերությունը չեղարկել է բյուջետային էլեկտրամեքենայի մշակման նախագիծը։ Այս մասին գործարարը գրառում է կատարել X սոցիալական ցանցի իր էջում։ Ներդրողները ակնկալում էին, որ բյուջետային էլեկտրական մեքենայի թողարկմամբ Tesla-ն կկարողանա դուրս գալ զանգվածային շուկա: Հրապարակումը առաջացրել է Tesla-ի բաժնետոմսերի փլուզում, որը մեկ գիշերվա ընթացքում էժանացել է ավելի քան 5%-ով: Այժմ Մասկի գրառման տակ գտնվող մեկնաբանություններում X օգտատերերը կոչ են անում ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC) հետաքննել Reuters-ը՝ ֆոնդային շուկայի մանիպուլյացիայի համար:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ