USD390.88EUR411.09RUB3.71

Բարձր ռեկորդ է սահմանել շոկոլադի հումքի գինը

Կակաոյի համաշխարհային դեֆիցիտի պատճառով՝ շուտով շոկոլադը ամբողջ աշխարհում մի քանի անգամ կթանկանա: Գանայում և Կոտ դ՚Իվուարում, որոնք մատակարարում են աշխարհում կակաոյի հումքի  60-70 տոկոսը, հատիկավոր կակաոյի բերքի ծավալները կտրուկ նվազել են: Եթե 2 տարի առաջ 1 տոննա կակաոն արժեր 2 200 դոլար, ապա այսօր ավելի քան 4 անգամ թանկացել է՝ գերազանցելով 10 000 դոլարը: Կակաոյի բերքի կրճատման պատճառով առաջիկա 1 տարվա ընթացքում կանխատեսվում է, որ շոկոլադի գինը մոտ կրկնակի կբարձրանա: Շոկոլադի արտադրությամբ զբաղվող մի շարք համաշխարհային հայտնի խոշոր ընկերություններ արդեն բարձրացրել են շոկոլադի գինը, չի բացառվում, որ առաջիկայում ևս կլինեն թանկացումներ: Կթանկանա հատկապես մուգ շոկոլադը, որտեղ կակաոյի տեսակարար կշիռը մեծ է:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ