USD389.76EUR406.4RUB3.79

Չինաստանի տնտեսությունը 2024թ. առաջին եռամսյակում արագընթաց աճել է

Չինաստանի տնտեսությունն այս տարվա սկզբին սպասվածից ավելի շատ է աճել՝ հիմնականում բարձր տեխնոլոգիական արտադրության ոլորտում կայուն աճի շնորհիվ: ՀՆԱ-ն առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,3%-ով, արդյունաբերական արտադրությունն աճել է 6,1%-ով:

Այսպիսի աճին հիմնականում նպաստել են պետական ձեռնարկությունները, որոնք առաջին եռամսյակում 7,8%-ով ավելի շատ ներդրում են կատարել նախորդ տարվա համեմատ։ Մասնավոր հատվածի ներդրումներն աճել են ընդամենը 0,5%-ով: Օտարերկրյա ընկերությունների ներդրումներն առաջին եռամսյակում նվազել են 10,4%-ով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ