USD389.76EUR406.4RUB3.79

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում»

«Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացված վերահսկողության ընթացքում նմուշառում է կատարվել «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաների մի քանի տեսակներից (ООО «Тимоша», Россuя, Ростовская обласmь)`

  «Հալվա արևածաղկի» 250գր, արտադրված՝ 20․02․2024թ, պիտանի է մինչև 20․10․2024թ,
  «Հալվա արևածաղկի չամիչով» 250 գր, արտադրված՝ 17․01․2024թ պիտանի է մինչև 17․09․2024թ,
  «Հալվա արևածաղկի գետնանուշով» 250գր, արտադրված՝ 23․02․2024թ․ պիտանի է մինչև 23․10․2024թ,
  «Կոզինախ արևածաղկի ֆրուկտոզայով» 110 գր, արտադրված՝ 28․01․2024թ, պիտանի է մինչև 28․06․2024թ,
  «Հալվա արևածաղկի» 250 գր, արտադրված՝ 25․02․2024թ․ պիտանի է մինչև 25․10․2024թ,
  «Կոզինախ արևածաղկի» 150 գր, արտադրված՝ 25․02․2024թ․ պիտանի է մինչև 25․08․2024թ,
  «Հալվա արևածաղկի օդային» 200 գր, արտադրված՝ 15․02․2024թ․ պիտանի է մինչև 15․10․2024թ, որոնք ներկայացվել են լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ ապրանքնատեսակները ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին: Տեսչական մարմնի կողմից տրվել է կարգադրագիր՝ «Արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» կարգադրագիր։ Կպահանջվի որոշակի ժամանակ և հորդորում ենք սպառողներին չգնել նշված վտանգավոր սննդամթերքը , դրանցից որևէ մեկը որևէ խանութում նկատելու դեպքում, տեղեկացնել Տեսչական մարմնի թեժ գծի 118 անվճար հեռախոսահամարով, կամ գրել ssfs@ssfs.am էլեկտրոնային հասցեին կամ ՍԱՏՄ ֆեյսբուքյան էջին:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ