USD389.76EUR406.4RUB3.79

Տելեգրամի բաժանորդների թիվը հասնում է ամսական 1 միլիարդի

Telegram հաղորդագրությունների հավելվածը, ամենայն հավանականությամբ, մեկ տարվա ընթացքում կհատի ամսական 1 միլիարդ ակտիվ օգտատերերի թիվը:

Ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնի հետ հարցազրույցում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն ասել է, որ, հավանաբար, մեկ տարվա ընթացքում իրենք կհատեն ամսական 1 միլիարդ ակտիվ օգտատերերի թիվը: Նա նշել է, որ հավելվածի նպատակը, որն այժմ ունի 900 միլիոն ակտիվ օգտատեր, «չեզոք հարթակ» մնալն է, այլ ոչ թե «աշխարհաքաղաքական խաղացող» դառնալը:

Telegram-ի հիմնական մրցակիցներից մեկը՝ Meta-ի WhatsApp-ը, ունի ամսական ավելի քան 2 միլիարդ ակտիվ օգտատեր։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ