Microsoft-ը 1,5 միլիարդ դոլար է ներդնում Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված AI G42 ընկերությունում՝ ստանալով փոքրամասնության բաժնեմաս: Այսպիսով` երկու ընկերությունները խորացնում են կապերը տեխնոլոգիական գերակայության համար համաշխարհային պայքարի պայմաններում:
Որպես գործարքի մաս, որը, երկու ընկերությունների խոսքով, ստացել է ԱՄՆ և ԱՄԷ կառավարությունների երաշխիքները, G42-ը կօգտագործի Microsoft-ի քլաուդ ծառայությունները իր AI հավելվածները գործարկելու համար:
Համագործակցությունը տեղի է ունենում Պեկինի տեխնոլոգիական առաջընթացը խոչընդոտելու Վաշինգտոնի ջանքերի ֆոնին, երբ Միացյալ Նահանգները չորս չինական ընկերությունների ավելացրել է արտահանման սև ցուցակում: Միացյալ Նահանգները նաև անհանգստացած է Չինաստանի և Պարսից ծոցի երկրների, այդ թվում՝ ԱՄԷ-ի միջև կապերի խորացմամբ: