Amazon-ը չորեքշաբթի օրը հայտնել է, որ նախատեսում է այս տարի ավելի շատ ներդնել առանձ գանձապահ գնումների տեխնոլոգիա: Տեխնոլոգիան նախատեսվում է ներդնել երրորդ կողմի խանութներում, միևնույն ժամանակ Amazon-ը նվազեցնում է տեխնոլոգիայի իր կիրառությունը:
Մոտ 140 խանութներ արդեն օգտագործում են այս համակարգը, որը հայտնի է որպես «Just Walk Out»: Այն թույլ է տալիս հաճախորդներին խանութ մտնելուս սկանավորել հավելվածը և ապրանքները վերցնելուց հետո հեռանալ՝ առանց գանձարկղում վճարելու: Amazon-ն այս տարի ավելի քան կրկնապատկելու է այդպիսի խանութների թիվը։
Just Walk Out տեխնոլոգիայի ընդլայնումը երրորդ կողմի խանութներում, ինչպիսիք են մարզադաշտերը և օդանավակայանները, տեղի է ունենում այն ժամանակ, երբ Amazon-ը նախատեսում է դուրս բերել տեխնոլոգիան իր Fresh մթերային խանութներից: Փոխարենը կօգտագործվի գնումների «խելացի» սայլակներ, որոնք գրանցում են օգտատերերի ապրանքները և գանձում կատարում խանութից դուրս գալուց հետո՝ ուղարկելով թվային անդորրագիր: