USD389.45EUR409.74RUB3.86

Google-ը աշխատանքից ազատել է 28 աշխատակցի՝ Իսրայելի հետ պայմանագրի դեմ բողոքի ակցիային մասնակցելու պատճառով

Google-ը հինգշաբթի հայտնել է, որ աշխատանքից ազատել է 28 աշխատակցի այն բանից հետո, երբ որոշ աշխատակիցներ մասնակցել են Իսրայելի կառավարության հետ Google-ի քլաուդ պայմանագրի դեմ բողոքի ակցիաներին:

Բողոքի մասնակիցներն ասում են, որ Project Nimbus-ը՝ 1,2 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիրը, որը 2021 թվականին շնորհվել է Google-ին և Amazon -ին՝ Իսրայելի կառավարությանը քլաուդ ծառայություններ մատակարարելու համար, նպաստում է Իսրայելի կառավարության կողմից ռազմական գործիքների մշակմանը:

Google-ը իր հերթին հայտարարությամբ հերքում է Nimbus-ի պայմանագրի շուրջ նման որևէ պնդում:

Alphabet-ը ասում է, որ բողոքող աշխատակիցներըմտելով գրասենյակներ խափանել են աշխատանքը, իսկ դա հակասում է ընկերության քաղաքականությանը և անընդունելի վարքագիծ է: Google-ը հայտնել է, որ անհատական հետաքննության արդյունքում 28 աշխատակից է հեռացվել, և կշարունակի հետաքննելը` անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկելով:

Google-ի աշխատակիցները, որոնք մասնակցել են «Ոչ մի տեխ ապարդեիտի համար» արշավին, Google-ի այս քայլն անվանել են «վրեժի գործողություն» և ասել, որ հեռացվածների թվում կան նաև աշխատակիցներ, որոնք ուղղակիորեն չեն մասնակցել երեքշաբթի օրվա բողոքի ակցիաներին:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ