Ակնկալվում է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը շուտով կհաստատի այդ նպատակով 225 միլիոն եվրոյի վարկը։ Սյունիքի Սիսիան-Քաջարան նոր ճանապարհը՝ 60 կմ երկարությամբ (ներկայիս 130 կմ-ի փոխարեն) Հայաստանի պատմության մեջ ճանապարհաշինական ամենախոշոր ծրագիրն է։ Դրա շրջանակներում կկառուցվի 27 կամուրջ և 9 թունել։ Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 1 մլրդ դոլար: Ակնկալվում է, որ այս ճանապարհի մյուս հատվածների շինարարությունը կֆինանսավորվի Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Հայաստանի կառավարության կողմից: