Այն Հայաստանի համար աննախադեպ ֆինանսական իրադարձություն է, որը մեկ հարկի տակ կմիավորի մոտ 2000 մասնակիցների, այդ թվում՝ 74 երկրների բարձրաստիճան պաշտոնական պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս տարի ՎԶԵԲ-ը նախատեսում է Հայաստանի հետ ստորագրել հարյուրավոր միլիոն եվրո արժողությամբ ճանապարհաշինական, լոգիստիկ, կրթական և այլ նախագծերի ֆինանսավորման համաձայնագրեր։