USD390.9EUR444.61RUB4.7857

Հայաստանում տնտեսական ակտիվությունն այս տարվա առաջին եռամսյակում աճել է 14,3 տոկոսով

Այս աճի հիմնական շարժիչ ուժերն են արդյունաբերության և առևտրի (ինչպես ներքին, այնպես էլ արտաքին) ոլորտները։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս ժամանակահատվածում աճել է 30,4%-ով, ինչը կապված է Ռուսաստանից Հայաստան ներմուծվող թանկարժեք քարերի և մետաղների փոքր մասնաբաժնի վերամշակման հետ՝ հետագա վերաարտահանման նպատակով։ Արտահանման ծավալը մարտին աճել է 3 անգամ (կազմում է $1,84 մլրդ), իսկ ներմուծումն աճել է ընդամենը 56%-ով ($1,72 մլրդ)։ Այսպիսով, այս ամիս արձանագրվել է 122 մլն դոլարի դրական առևտրային հաշվեկշիռ։ Բայց պետք չէ մոռանալ, որ Հայաստանի արտաքին առևտրի նման բարձր աճի զգալի մասը կապված է ռուսական թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանման հետ ԱՄԷ և Հոնկոնգ, ինչը կարող է վտանգ ներկայացնել երկրի տնտեսության համար։ Ընդհանուր առմամբ, առաջին եռամսյակում արտահանման աճը կազմել է 172%, ներմուծման աճը՝ 76%։ Երկրի բացասական առևտրային հաշվեկշիռը նվազել է մինչև 324 միլիոն դոլար՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի 919 միլիոն դոլարի դիմաց:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ