Հայաստանում իրականացվում են նոր ատոմակայանի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումներ, որոնց մասնակցում են նաև ամերիկյան կազմակերպությունները։ Փորձաքննությունը թույլ կտա հասկանալ, թե որ հզորության որ տեխնոլոգիան ու էլեկտրակայանը կլինի հանրապետության համար ամենաարդյունավետն ու տնտեսապես շահավետը։ Ապրիլի սկզբին Միացյալ Նահանգները հայտարարեց ատոմային էներգետիկայի զարգացման և էներգետիկ անվտանգության ապահովման գործում Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին։