Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի կարողությունը վերջին հինգ օրվա ընթացքում աճել է 37,3 միլիարդ դոլարով։ Սա ամերիկացի միլիարդատիրոջ ամենշաբաթյա շահույթն է 2022 թվականի մարտից ի վեր, երբ Մասկը հայտարարեց Twitter-ը 44 միլիարդ դոլարով գնելու մտադրության մասին: Ըստ Bloomberg-ի՝ Tesla-ի բաժնետոմսերը ցույց են տվել իրենց լավագույն ցուցանիշները վերջին ավելի քան երեք տարվա ընթացքում՝ չինական շուկայում իր ինքնավար շարժիչ համակարգի թողարկման մասին լուրերի ֆոնին: Ապրիլի 29-ին, Մասկի կարողությունն աճել է 18,5 մլրդ դոլարով՝ կազմելով 201,5 մլրդ դոլար, Tesla-ի արժեթղթերի արժեքն օրվա ընթացքում աճել է 17,76%-ով։ Գործակալության գնահատականներով՝ Իլոն Մասկը ցույց է տվել պատմության մեջ 13-րդ օրական կապիտալի ավելացումը։ Այս շաբաթվա սկզբին Bloomberg-ը հայտնել էր, որ էլեկտրամոբիլներ արտադրողը Չինաստանի իշխանություններից թույլտվություն է ստացել՝ վարորդի աջակցության իր համակարգը աշխարհի ամենամեծ ավտոշուկայում ներդնելու համար: Tesla-ն համաձայնագիր է կնքել չինական IT հսկայի հետ՝ Baidu-ի հետ՝ տեղական որոնողական շուկայի առաջատարը Մասկի ընկերությանը կօգնի նավիգացիայի և քարտեզագրման գործում։ Բացի այդ, ամերիկյան ավտոարտադրողին հաջողվել է պահպանել չինական տվյալների անվտանգության և գաղտնիության պահանջները։