Pinterest-ի բաժնետոմսերը երեքշաբթի ընդլայնված առևտրում աճել են 18%-ով այն բանից հետո, երբ ընկերությունը հայտնել է առաջին եռամսյակի արդյունքները, որոնք գերազանցել են վերլուծաբանների գնահատականները և ցույց են տվել իր եկամուտների ամենաարագ աճը 2021 թվականից ի վեր:
Ահա ընկերության ընդհանուր պատկերը՝ համեմատած վերլուծաբանների գնահատականների հետ.
• Մեկ բաժնետոմսի հաշվով շահույթ՝ 20 ցենտ՝ սպասվող 13 ցենտի դիմաց
• Եկամուտ՝ 740 միլիոն դոլար՝ սպասվող 700 միլիոն դոլարի դիմաց
• Ամսական ակտից օգտագործողների թիվը՝ 518 մլն՝ սպսավող 504․9 մլն համեմատ
Եռամսյակի եկամուտն աճել է 23%-ով՝ նախորդ տարվա 602,6 մլն դոլարից: Pinterest-ի զուտ վնասը առաջին եռամսյակում կրճատվել է մինչև 24,8 միլիոն դոլար կամ 4 ցենտ վնաս մեկ բաժնետոմսի դիմաց՝ նախորդ տարվա 208,6 միլիոն դոլարից կամ մեկ բաժնետոմսի դիմաց 31 ցենտ վնասից: