USD389.76EUR406.4RUB3.79

Ռուսական շուկայում 11 նոր արտասահմանյան ապրանքանիշ է հայտնվել

2024 թվականի սկզբից ռուսական շուկայում հայտնվել են հագուստի, կոշիկի, էլեկտրոնիկայի և կենցաղային ապրանքների 11 արտասահմանյան ապրանքանիշեր։ Նրանք Թուրքիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից, Իտալիայից, Իսպանիայից և Գերմանիայից են։

Նրանցից ինը խանութներ են բացել Մոսկվայի առևտրի կենտրոններում, ևս երկու ապրանքանիշեր՝ Սանկտ Պետերբուրգում և Կալինգրադում։ Մինչև տարեվերջ շուկայում կարող է հայտնվել մինչև 20 նոր ապրանքանիշ, որոնց թվում է ֆրանսիական Panier des Sens կոսմետիկայի տունը։ Ընկերության տվյալներով՝ հագուստի հարավկորեական 8 seconds արտադրողը և հագուստի չինական Semir ապրանքանիշը նույնպես նախատեսում են աշխատանք սկսել Ռուսաստանում, սակայն դեռ վերջնական որոշում չեն կայացրել։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ