USD389.76EUR406.4RUB3.79

Հայաստանում միջին ամսական աշխատավարձը հասել է 307 հազար դրամի

Հայաստանում միջին ամսական աշխատավարձը (մինչ հարկերը) մարտին հասել է 307 հազար դրամի կամ մոտ 770 դոլարի։ Հանրապետությունում գրանցված աշխատողների թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 5,1%-ով և գերազանցել 746 հազարը։ Հայաստանում ամենաբարձր աշխատավարձերը ֆինանսական և ապահովագրական ոլորտի աշխատողներն են։ Վիճակագրական կոմիտեի մարտի տվյալներով նրանք ամսական ստանում են միջինը 1,8 մլն դրամ (մոտ 4500 դոլար): Իսկ ամենացածրը բնակարանի և սննդի հետ կապված ծառայությունների մատուցման աշխատողներինն է։ Նրանց միջին ամսական աշխատավարձը կազմում է 142 հազար դրամ (355 դոլար)։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ