USD389.76EUR406.4RUB3.79

BP-ն ցանկանում է Tesla-ից գնել էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց

Բրիտանական նավթագազային BP ընկերությունը շահագրգռված է Tesla-ից էլեկտրական մեքենաների Supercharger արագ լիցքավորման կայանների ցանց գնելով՝ ԱՄՆ-ում իր Էլեկտրաէներգիայի ստորաբաժանման ընդլայնման շրջանակներում: Ապրիլին Իլոն Մասկը աշխատանքից ազատեց Supercharger-ի գրեթե ողջ թիմին։ Ըստ Bloomberg-ի՝ BP-ն պատրաստ է իր աշխատակիցների հետ միասին ձեռք բերել բիզնեսը և խոստանում է մինչև 2030 թվականը 1 միլիարդ դոլար հատկացնել ցանցի հետագա ընդլայնման համար։ Ներդրումների կեսն ուղղվելու է 3 հազարից ավելի լիցքավորման կայանների տեղադրմանը ողջ հանրապետությունում։ Բացի այդ, BP-ն իր ռազմավարության շրջանակներում մտադիր է կառուցել 12 լայնածավալ լիցքավորման հանգույցներ, որոնք կոչվում են Gigahubs: Գործակալության տվյալներով՝ բրիտանական էներգետիկ հսկան ակտիվացել է Tesla-ի իրադարձություններից հետո։ Ապրիլին Իլոն Մասկի ընկերությունը կրճատել է իր անձնակազմի մոտ 10%-ը, ներառյալ Supercharger-ի գրեթե ողջ թիմը՝ մոտ 500 մարդ, այդ թվում՝ ծրագրի ավագ տնօրեն Ռեբեկա Տինուչին: Շարման ակնարկել է, որ BP-ն կարող է աշխատանքի ընդունել Tesla-ի թիմի նախկին անդամներին՝ ընդգծելով, որ ընկերությունը «ակտիվորեն փնտրում է լավ տաղանդներ»։ Այս լուրերի ֆոնին Իլոն Մասկը իր X էջում գրել է, որ ամերիկյան էլեկտրամոբիլներ արտադրողն ավելի քան 500 միլիոն դոլար կծախսի իր ցանցն ընդլայնելու և «հազարավոր» արագ լիցքավորման նոր կայաններ տեղադրելու համար։

Ամսվա սկզբին միլիարդատերը, ընդհակառակը, գրել էր, որ Tesla-ն կդանդաղեցնի Supercharger ցանցի ընդլայնումը և կկենտրոնանա գոյություն ունեցող կետերի զարգացումը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ