Այդ գումարը ներառում է 236 մլն եվրոյի վարկ, որն ստորագրվել է և նախատեսված է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման համար (Սիսիան-Քաջարան հատվածում): Սա Հայաստանի պատմության մեջ ամենամեծ բանկային պայմանագիրն է։ Բանկը նաև պատրաստվում է առաջարկել նոր նախագծեր Արցախից բռնի տեղահանվածների աշխատանքի տեղավորման համար: Բանկը մտադիր է տարեկան ժողովի շրջանակներում Հայաստանի մասնավոր հատվածի հետ կնքել վարկային գծերի վերաբերյալ 8 պայմանագիր, որոնցից մեկը նախօրեին ստորագրվել է AkbaBank-ի հետ՝ €25 մլն-ի չափով։ ՎԶԵԲ-ը մտադիր է շարունակել աջակցել ֆինանսական հատվածին, այդ թվում՝ երկրում կապիտալի շուկայի զարգացման ծրագրերի իրականացման միջոցով։ Նախատեսվում է ակտիվացնել խորհրդատվական աջակցությունը երկրի կառավարությանն առընթեր ներդրումային խորհրդին։