Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովները իր հարկի տակ համախմբել էին ինստիտուցիոնալ ներդրողներին և նրանց գործընկերներին՝ նոր ծրագրեր իրականացնելու համար։ Տարեկան ժողովը հյուրընկալող երկրին հսկայական հնարավորություն է տրվում ցուցադրելու երկրի տնտեսությունն ու ներդրումային ներուժը՝ դրանով իսկ խթանելով ներդրումների ներհոսքը։
«Հայաստանի համար մեծ պատիվ է հյուրընկալել նման մասշտաբի միջոցառում։ Ամբողջ դոնոր համայնքն այսօր հավաքվել էր Երևանում՝ քննարկելու ՎԶԵԲ-ի առաջիկա ծրագրերը, ռազմավարությունը և հետագա աջակցության ծրագրերը»,- իր հերթին նշեց ՎԶԵԲ ներկայացուցիչ Վարդուհի Չիլինգարյանը։
«Այս միջոցառման անցկացումը Հայաստանում վկայում է Հայաստանի Հանրապետության քայլերի մասին դեպի Արևմուտք, այդ ուղղությամբ հանրապետության ինտեգրումն ու զարգացումը»,- հավելեց նա։