Ըստ Հունգարիայի վարչապետի քաղաքական խորհրդական Բալաժ Օրբանի՝ Հունգարիան մտադիր է հանդես գալ ԵՄ-ում օտարերկրյա գործակալների մասին օրենքների ներդրման օգտին, որը նման կլինի վրացականին:
«Մեր նպատակն է ոչ թե վետո դնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» Վրաստանի օրենքի վրա, այլ նպաստել ԵՄ-ում համանման օրենքների ներդրմանը»,- ասաց Բալաժ Օրբանը:
Պետության պաշտպանությունը օտարերկրյա անցանկալի միջամտությունից ոչ թե ժողովրդավարության սպառնալիք է, այլ պայման: