Իրանի նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ադրբեջանի հետ սահմանի` Ջուլֆա քաղաքի մոտ։ IRNA գործակալության հաղորդմամբ՝ պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել։ Իրանական լրատվամիջոցները պաշտոնապես հայտնում են նախագահ էբրահիմ Ռայիսիի և վթարի ենթարկված ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու մասին։ Վթարի հետևանքով զոհվել են նախագահ էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, նահանգապետ Մալիք Ռահմատին, Թավրիզի իմամ Մալիք Ռահմատին ու ևս 5 մարդ (ներառյալ անձնակազմը): Իրանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կկատարի առաջին տեղակալ Մոհամմադ Մոխբերին։