USD384.47EUR450.83RUB4.8983

Երևանում բացվել է «Երեմյան Փրոջեքթս» կաթնամթերքի արտադրության նոր գործարան

Գործարանը ներառում է 2 հեկտար արտադրական տարածք, այն հնարավորություն կտա մեծացնել արտադրության ծավալները, ստեղծել նոր տեսակի ապրանքներ և արտահանել դրանք միջազգային շուկաներ։ Կաթի վերամշակման հզորությունը օրական կլինի 150 հազար լիտր։ Գործարանը 43,5 մլն դոլար արժողությամբ խոշոր ներդրումային ծրագրի եզրափակիչ փուլն է, որի շրջանակներում Լոռու մարզի Տաշիր համայնքում բացվել է անասնաբուծական խոշոր համալիր։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ