USD389.76EUR406.4RUB3.79

Ակադեմիական քաղաքի «ուրվականը»․արդյո՞ք ընտրված է քաղաքականության լավագույն տարբերակը. ACSES

✅ Հայաստանի Կրթության մինչև 2030 թվականի ռազմավարությունը հիմնականում համապատասխանում է ժամանակի հրամայականին և հետապնդում է այլ երկրների հետ նույնական ռազմավարական նպատակներ, սակայն առանձին դեպքերում առկա է ռազմավարական խզվածք նպատակների, միջոցների և թիրախների միջև։

✅ Սահմանափակ ռեսուրսների պայմաններում խիստ սևեռվածությունը առանձին նպատակի/ենթանպատակի վրա կարող է ստվերել մյուսների կարևորությունը և հանգեցնել ձախողման։

✅ Ամենայն հավանականությամբ, նախագծի իրագործումը կպահանջի մի քանի միլիարդ դոլարի ներդրում, ինչը քիչ հավանական է 4 տարվա ընթացքում իրականացնել Հայաստանի պետական բյուջեի միջոցներով՝ թեկուզ ֆինանսավորում ներգրավելով միջազգային ֆինանսական հաստատություններից։

ACSES վերլուծական կենտրոնը, Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ֆինանսավորմամբ, պատրաստել է քաղաքականության համառոտագիր, որի նպատակն է անդրադառնալ բարձրագույն կրթության և գիտության ոլորտի լայնածավալ բարեփոխումների շրջանակներում ակադեմիական քաղաքի կառուցմանը՝ նկարագրելով ընթացիկ վիճակը, զուգահեռներ տանելով միջազգային փորձի հետ, ինչպես նաև ներկայացնել գործուն առաջարկություններ քաղաքականություն մշակողներին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ