Կահույքի շվեդական IKEA ընկերությունը հայտարարել է Roblox metaverse-ի առաջին վիրտուալ խանութի՝ The Co-Worker Game-ի գործարկման մասին: Այնտեղ օգտատերերը կկարողանան վճարովի աշխատանք ստանալ։ Նախագծում առկա է ընդհանուր առմամբ 10 դեր, այդ թվում՝ վաճառողներ, խորհրդատուներ և խոհարարներ: Ընկերությունը խոստանում է ճկուն գրաֆիկ, հեռավար աշխատանքի ձևաչափ և 14,80 եվրո ժամավճար: Վիրտուալ IKEA-ում աշխատանքի համար կարող են դիմել միայն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի 18 տարեկանից բարձր քաղաքացիները: