Հունիսի 5-ին Հանրային հեռարձակողի խորհրդի նիստում ամփոփվեցին «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքները, որին մասնակցելու հայտ էին ներկայացրել 4 անձ՝ Խումարյան Գարեգին Կորյունի, Հովհաննիսյան Բելլա Հրաչիկի, Մանուկյան Մարիամ Վոլոդյայի, Մարգարյան Մհեր Մարտիրոսի։ Մրցույթի մասնակիցներից ոչ ոք չստացավ հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ ձայների քանակը։ Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշեց մրցույթը համարել չկայացած։ Առաջիկայում կհայտարարվի նոր մրցույթ։