Հանդիպմանը ներկա էին Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Բուլղարիա համագործակցությանը, ինչպես նաև ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու նպատակները։