USD390.14EUR409.14RUB3.75

«Գազպրոմ» ՓԲԸ-ն չի կարող վերականգնել նախապատերազմյան վաճառքի ծավալները

«Գազպրոմ» ՓԲԸ-ն առաջիկա տարիներին չի կարողանա վերականգնել գազի վաճառքը։ Մինչև 2035 թվականը Եվրոպա գազի արտահանումը տարեկան կկազմի միջինը 50-75 միլիարդ խորանարդ մետր: Նախապատերազմյան 2021 թվականին «Գազպրոմը» Եվրոպա է մատակարարել 141 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ ընկերության ընդհանուր արտահանումը գերազանցել է 200 միլիարդ խորանարդ մետրը: «Գազպրոմ» ընկերությունը հույս ուներ, որ Չինաստան մատակարարումները կփոխհատուցեն կորուստները եվրոպական շուկայում, սակայն բանակցությունները «Սիբիր-2» գազատարի նոր ճյուղի կառուցման շուրջ, որը նախատեսված է տարեկան 50 միլիարդ խորանարդ մետր գազի համար, փակուղի են մտել: Պատճառը Պեկինի անզիջում դիրքորոշումն է, որը ցանկանում է գազը գնել ներքին ռուսական գներով։ Ընկերության հաշվետվության համաձայն՝ տարվա ընթացքում վնասը կազմել է 629 մլրդ ռուբլի, մինչդեռ 2022 թվականին «Գազպրոմի» շահույթը կազմել է 1,23 տրլն ռուբլի։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ