Հաստատությունը կգտնվի Երևանի պետական համալսարանի մոտ, տարածքն արդեն ընտրված է, ասել է նախագծի հեղինակ, Art-Lunch ցանցի սեփականատեր Բակուր Մելքոնյանը։ Այժմ նախատեսվում է երկրորդ տարածք գնել, քննարկվում է Կոմիտասի պողոտայի տարածքը։ Ինչ վերաբերում է սոցիալական ռեստորանի գնացուցակին, ապա այն կկազմվի՝ հաշվի առնելով Երևանի ռեստորանների մատչելի գները, և թոշակառուներին այս գնից զեղչ կտրվի։ Զեղչի գումարը հավասար կլինի թոշակառուի տարիքին։